Վարորդն ուշաթափվեց, ես արագ դուրս եմ նետվել մեքենայից․ Անահիտ Մութաֆյան

Դերասան Անահիտ Մութաֆյանի հետ միջադեպ է տեղի ունեցել: Անահիտը բաց նամակով է հանդես եկել, դիմելով Yandex go Armenia թիմին: Նա մասնավորապես գրել է.

«Հարգելի Yandex Go Armenia թիմ, դիմում եմ Ձեզ, որպեսզի ներկայացնեմ ինձ հետ տեղի ունեցած դեպքը։ Այսօր` դեկտեմբերի 14֊ին, ժամը՝ 14։00֊ի սահմաններում երթեւեկելով Յանդեքս հավելվածի միջոցով պատվիրված մեքենայով, վարորդը ինքնատիրապետումը կտրուկ կորցրեց եւ ուշաթափվեց։

Ես վտանգից խուսափելու համար արագ դուրս եմ նետվել մեքենայից, ինչի հետեւանքով վնասվեց հեռախոսս, որը հիմա արդեն անհնար է օգտագործել, ինչպես նաեւ մեծ սթրեսի մեջ հայտնվեցի։ Բարեբախտաբար փողոցում կանգնած մարդիկ օգնեցին ինձ եւ նաեւ կարողացան կանգնեցնել մեքենան։

Շտապօգնության բրիգադի ժամանելուց պարզ դարձավ, որ ձեր վարորդը տառապում է էպիլեպսիայով։

Հուսով եմ, որ Դուք ողջախոհ կգտնվեք եւ տրամաբանական ժամանակահատվածում` եռօրյա ժամկետում կփոխհատուցեք իմ կրած վնասները, այլապես ես ստիպված կլինեմ դիմել դատարան եւ լինելով հանրային մարդ՝ կօգտագործեմ իմ ունեցած բոլոր լծակները»:

https://www.facebook.com/anahit.mutafyan/videos/5686648571415172/?t=0

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *