Կիևի Շևչենկոյի շրջանում պայթյուններ են գրանցվել, դեպքի վայր են մեկնել հատուկ ծառայությունները, հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Telegram-ի իր ալիքում։
Շևչենկովսկի շրջանը Կիևի պատմական կենտրոնն է։
«Պայթյուններ մայրաքաղաքի Շևչենկովսկի թաղամասում։ Դեպքի վայր են անցնում ծառայություններ։ Մանրամասները՝ ավելի ուշ»,- գրել է Կլիչկոն։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։