Սկեսուրս թույլ չի տալիս, որ երեխաներիս պահեմ, ինձ ասում ա դու իրանց հետ գործ չունես, գնա քո տան գործերն արա: Բայց նրանց ես եմ ծնել, ոնց կարող եմ էտպես հեշտ ու հանգիստ հրաժարվել պահելուց: Մի քանի անգամ ասեցի, որ իմ երեխաները պետք է իմ կողքը գտնվեն, ինձ ասեց՝ հենց մեծանան կտամ կպահես: Հարևաններիցս մեկը երեկ ինձ պատմեց, որ սկեսուրս հատուկ պլան է մշակել: Որոշել է իմ երեխաների որդեգրել ու տանել Ռուսաստան: Աչքիս դրա պլանները շատ հեռու են գնում: Աղջիկս սկեսուրիս մամայա ասում, ես վստահ եմ էտ ինքն է ստիպել, որ երեխես իրեն այդպես դիմի: Մի օր էլ կկանգնի կասի քո երեխեքը ինձ են որպես մեր ճանաչում: Հիմա, երբ արդեն գիտեմ դրա պլանների մասին, երեկվանից վարձով տուն եմ ման գալիս, որ վերցնեմ երեխեքիս ու գնամ, թող համարձակվի խանգարի, ոստիկանություն կկանչեմ:
Ես իմ ամուսնու քաշվածն եմ, նրան ոչ մի բան չի հետաքրքրում էս կյանքում, առավոտից երեկո դիվանին պառկած է, մերն էլ բերում պահում ա, դրա համար մոր դեմը ծպտուն չի հանում, բայց ես չեմ նայելու էտ փողին, իմ երեխեքի կյանքը ավելի կարևոր է: Երևի մտադրված էր երեխեքիս վորդեգրել տանել էնտեղ ու տալ ուրիշին, ինչ իմանամ՝ ինչ կեղտոտ մտքեր էր ունեցել: