Կրկին արտակարգ․Նոր Հաճնի կամրջի վրա մերկասառույցի պատճառով բախվել են մեքենաներ,կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․․ դեկտեմբերի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․․ Ժամը 09։40-ի սահմաններում Նոր Հաճնի կամրջի

սկզբնամասում ճանապարհի մերկասառույցի և որոշ վայ վարորդների անբարեխիղճ լինելու հետևանքով բախվել են 17 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ․․ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների,

բարեբախտաբար, տուժածներ չկան․․ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝

վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ․․ Տեղում ուժեղացվա ծառայություն են կատարում նույն վաշտի

ՃՈ ավագ տեսուչներ Ալեքսան Հակոբյանն ու Էդուարդ Աղաբեկյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները․․

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*