դեկտեմբերի 20-ին, ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի բաց նիստ է եղել, որում քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակի հարցը,
ինչը շատ ուրախալի էր, քանի որ դա կարևոր էր, որ նորից հնչեց Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի հարցը ամենաբարձր քննարկման օրակարգով։Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։
«Շատ կարևոր էր, որ արձագանքը միակողմանի էր, որ դա անընդունելի է։ 200 ժամից ավել է փակ է Արցախի ճանապարհը, բլոկադայի մեջ ենք և ամբողջ աշխարհի,
բոլոր երկրների արձագանքը շատ կտրուկ էր ու պարզ․ սա ընդունելի է ու պետք է ճանապարհը բացվի՝ առանց նախապայմանների կամ քննարկումների։ Ընդհանուր որոշումն այդպիսին էր, որ սա անընդունելի իրավիճակ է»,-ասաց Վարդանյանը։
Նա շնորհակալություն հայտնեց Արցախի շահերը պաշտպանող երկրներին։Մանրամասները՝ տեսանյութում