ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող թեմային առ այն, որ Մարիամ Փաշինյանը 27 հազար դոլար արժողությամբ մեքենա է գնել: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Կարևոր նորություն ՊՊ
Ծ արխիվից. «վարչապետի դստեր ավտոմեքենան» գնելու պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր, ոչ թե վարչապետի: Սա նրանց համար, ովքեր կասկածով են վերաբերվում այն պնդմանը, թե այդ մեքենան ՊՊԾ-ինն է, պետությանը, ոչ թե Մարիամ Փաշինյանինը»։