Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առողջական վիճակի պլանային զննումից հետո ենթարկվել է բարեհաջող ստենտավորման և դուրս է գրվել «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայից:
Այս մասին հայտնել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Ավելի վաղ Արման Մուսինյանը հայտնել էր, որ ՀՀ առաջին նախագահը պլանային բուժզննում է անցնում «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայում: