«Ադրբեջանցիներին չեն հետաքրքրում ոչ հանքավայրերը, ոչ դրանց ճիշտ կամ սխալ շահագործումը: Նրանք ուղղակի ցանկություն ունեն հպատակեցնելու Արցախն ու արցախցիներին: Բայց ես վստահ եմ, որ դա նրանց չի հաջողվելու:
Պատմության մեջ եղել են այնպիսի դեպքեր, երբ արցախցիները դրսևորել են բացառիկ կամք, դժվարություններին, նաև՝ արհավիրքներին դիմակայելու:
Այս անգամ էլ են դիմակայելու, ուղղակի թե ինչ գին ենք վճարելու, դա է մի քիչ հարցական: Ամեն ինչ կախված է Արցախի ղեկավարությունից՝ ինչպես կկարողանան կազմակերպել այդ մարդկանց՝ դժվարությունների հաղթահարման ուղին:
Ակնհայտ է, որ որևէ հույս ՀՀ կառավարիչների նկատմամբ չի կարող լինել: Բայց մենք երևի վերջին անգամ 30 տարի առաջ ենք ունեցել նման կամք, վստահ եմ, այդ կամքը որևէ տեղ չի կորսվել»,- Հանրապետության հրապարակում ընթացող բողոքի ակցիայի ընթացքում ասաց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: