ՌԻԱ Նովոստի-ն հայտնում է, որ Նեպալում 22 ուղևոր ունեցող ինքնաթիռ է անհետացել։
Ինքնաթիռն օդ է բարձրացել Պոխարա քաղաքի օդանավակայանից 9․55 րոպեին, իսկ առավոտյան 10․07-ին արդեն կապն անհետացել է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Նեպալի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։
«Տարածքում բնակավայրեր չկան, որտեղ վերջին անգամ տեսած լինեն քաղաքացիները։ Որոնումները կսկսվեն, երբ եղանակային պայմանները թույլ կտան»,-հայտնել է տեղական կառավարման ներկայացուցիչ Չիրանջիբի Ռանան։
16 նեպալցի, 4 հնդիկ և երկու գերմանացի են եղել ուղևորների թվում, իսկ անձնակազմը բաղկացած է եղել 3 հոգուց։