Ես չեմ թաքցնում, որ հիմիկվա ընկերոջիցս առաջ ես թեթևաբարո կյանքով եմ ապրել ու լավ էլ սիրածներ եմ ունեցել, բայց ինքն էլ գիտի, որ իրան հանիդպելուց հետո ես լրիվ ուրիշ կյանքով եմ սկսել ապրել ու ամեն ինչ փոխել եմ: Բայց էդ կյանքը ինձ ամեն տեղ հետապնդումա:
Ուրեմն առաջին անգամ գնացի ընկերոջս ծնողների հետ ծանոթանալու, բայց չէի էլ պատկերցնում` ինձ ինչա սպասվում: Ծաղիկներ բան մի քանի սիրուն բան եմ առնում ու գնում ենք ապագա տունս: Գնում ենք ու հենց մուտքի դիմաց ինձ ու ընկերոջս դիմավորում են իրա մաման ու պապան: Ծաղիկները տալիս եմ մամային ու ուզում եմ մոտիկանամ պապային էլ բարևեմ, նայում եմ աչքերին ու աչկերս արցունքով են լցվում: Փաստորեն ապագա սկեսրայրս նախկին սիրածս ա եղել: Ամեն ինչ կսպասեի, բացի դրանից: Ես արդեն կյանքիս էդ խայտառակ էջը փակել էի, բայց նորից բացվեց:Մենք իրա դեմքի նայեցին ու առանց բան ասելու ամեն ինչ հասկացանք: Ինքը գոռգոռաց, ասեց, որ իմ նման փչացածին իրա տուն ոտք չի դնի, դե չբռնեմ ես էլ իրան խայտառակ անեմ, որ կնիկը իմանա, որ ջահել աղջիկների հետա ֆռֆռում, տարիքն արդեն առած: Բայց ինձ աշխարհի տակի բառերը ասեց ու ճամփեց: Սպանես ռս էլ էդ տուն ոտք չեմ դնի: Երբեք, թող ապրի իրա համար, ես կնգան բան չեմ ասի, բայց հաստատ էլ տուն էլ չեմ գնա:https://norutyun.site/arajin-angam-gnaci-apaga-tuns/