Տղես ու հարսս 20 տարեկանում արդեն 2 երեխեն են ունենում․ Լավ, ո՞վ ա պահելու էդ երեխեքին, մենակ ունենալու մասին են մտածում
Տղաս շատ շուտ ամուսնացավ՝ մեր խորհուրդն ու կարծիքը նույնիսկ հաշվի չառնելով։ Բայց դե մենք էլ ի՞նչ անեինք, չէինք կարող նրան չամուսնացնել, քանի որ արդեն բոլորը գիտեին նրա հարաբերությունների մասին։
Սիրահարվել էր դեռ դպրոցում ու հենց նույն աղջկա հետ էլ որոշեց ամուսնանալ անմիջապես՝ դպրոցն ավարտելուց հետո։ Ես ու հայրը ստիպված հարսանիքն արեցինք, հարսին մեր տուն բերեցինք։ Ամուսինս սովոր է ասել, որ էդ օրվանից ոնց որ երկու երեխա պահեինք, ոչ թե տղային ամուսնացրած լինեինք։
Դրանից հետո էլ անցել է երկուս ու կես տարի, էդ ընթացքում արդեն հարսս երկրորդ երեխան ա ունենում։ Լավ, ո՞վ ա պահելու էդ էրեխեքին, ես ու ամուսինս երկու կես ենք լինում էնքան ենք աշխատում, բայց չենք հասցնում։ Իրենք էլ տանը նստած մենակ էրեխեքի հետ են խաղում։