12-րդ օրն է, որ Լաչինի միջանցքը փակ է: Այսօր իր խոսքը շնորհակալությամբ և ողջույնով սկսեց Facebook-ի իր էջի ուղիղ եթերում Արցախի պետնախարար
Ռուբեն Վարդանյանը. «Շնորհակալության խոսք եմ ուզում ասել ձեզ բոլորիդ, որոնք անհանգիստ են և մտահոգված իրավիճակով, ովքեր ամեն ինչ փորձում են անել խնդիրը լուծելու համար»:
Պետնախարարը նշեց, որ իրենք ամեն ինչ արել են և անում են. «Հասկանում ենք մեր հնարավորությունները, իրավիճակը, իրավիճակը շատ բարդ է,
264 ժամ շարունակովւմ է բլոկադան և ամեն ժամը ավելացնում է մարդկանց անհանգստությունը: Դեպրեսիան սկսում է ազդել մարդկանց կյանքի որակի վրա: