Ես որ ասում եմ հարսին, եթե սեփական տան անդամի, սեփական երեխուդ պես ընդունես կյանքում ձեն չի լսվի էտ տնից, ասում են չէ տենց չի: Երկու տղա ունեմ: Մեկը հետներսա ապրում, մյուսն առանձին: Երկուսն էլ ամուսնացած են: Ու Աստծոն շնորհակալ եմ, որ տղերքս սենց աղջիկներ են ընտրել: Եկած օրից մեր տունը կռիվ չի եղել: Առանձին են ապրում, թե միասին, իրար թև ու թիկունք են, հարսներս էլ տղերքս էլ:
Մեզ էլ ինչա մնում էտ տեսնել ու ուրախանալ, ինչի չէ հպարտանալ: Ծանոթներն ինչքան էլ ասեն էլ մի հնարավոր չի վեճ եղած չլինի և այլն, ասում եմ վեճ էլ կա վեճ էլ: Սաղ տներում էլ լինում ա: Ամեն կերպ ուզում են համոզեն, որ հարսը մեկա վատնա, բայց դե թույլ չեմ տալիս ավել պակաս խոսեն մոտս:
Էն օրը էտ չուզողները, որ իմացան հարսներս ինչ նվեր են արել ծնունդիս վատ էին ահավոր: Մի քանի օր առաջ ծնունդս էր, երկու հարսս Եգիպտոսի տոմս էին առել իմ ու ամուսնուս համար, որ գնանք ծով: Կյանքում ծով չեմ եղել, ինչ սովետը փլուզվեց ու հիմա երազանքի պես բան էր: Ահավոր ուրախացել էի, մանավանդ որ ինձ էլ պետքա ծովը առողջության տեսանկյունից: Հուզմունքից լացում էի ուղղակի: Գրկեցի երկուսին էլ պաչեցի: Ըհ, ոնց չհպարտանաս ախր:http://wompos.ru/harsners-nenc-nver-en-are-cnundis-vor-lacum-ei/?fbclid=IwAR1ZB3fRA4Oc1VV3ROdud1T_IbHQzoMrZEeSotaVuJAC-5cV4z9pKWT2q90