Ոստիկանության Նոր Նորքի բաժին օգոստոսի 10-ին, դիմել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա Սահակ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սպանել են իր թոռանը:
Shamshyan.com-ից հայտնում են, որ արդեն տեղում Սահակ Ս.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ նշված բժշկական կենտրոնի ծննդատանը բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով 26-ամյա իր դստեր՝ Փ.Շ.-ի նորածին տղա երեխան մահացել է: