Հոգեկան հիվանդը ո՞նց է երեք շшն թпւլш ունեցել. Պեմզшշենում դшժшնшբшր ս պшնվшծ ընտանիքի հայրը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում դաժանաբար սպանված ընտանիքի հորը՝ Սեւակ Մելիքսեթյանին ապրելու ուժ տալիս է անհագ վրեժը.

«Ես պիտի իմ աչքերով տեսնեմ, թե ինչ պատժի են արժանանում ընտանիքս ինձանից խլող շակալները» ,-«Իրավունքի» հետ զրույցում ասաց ընտանիքի հայրը:

-Ասո՞ւմ են, որ ոճրագործները Ձեր ընկերներն էին:

-Շատ բան են ասում, էնպիսի հեքիաթներ եմ լսում, որ ապշում եմ: Առաջին տականքին ճանաչում եմ, որպես գյուղի մարդ, չնայած էլ ինչ մարդ` անասուն: Երկրորդի հետ էլ մոտիկություն է եղել` ի՞նչ ընկերությունը, ընկերը կմտներ ընտանիքս, ընկերը ընտանիքիս վերջ կտար, ընկերը…

pemzasen-1_D3gX_.jpg

-Ասում են, որ ոճրագործներից մեկը ունի հոգեկան խնդիրներ, Դուք նկատե՞լ եք նրա մոտ հոգեկան խնդիրներ: 

-Մեր Հայաստանում իր ա պես հոգեկան հիվանդները կազմում շուրջ 70 տոկոս, բանակից ազատվելու համար դառնում են հոգեկան հիվանդ, ինչ հոգեկան հիվանդ: Հոգեկան հիվանդը ո՞նց է ամուսնացել, երեք շան թուլա ունեցել, տենց հոգեկան հիվանդ կարող են ինձ ցույց տալ:

-Ասում են, որ գողության համար են հայտնաբերվել:

-Երբ պետք է եղավ, ժամանակը եկավ, սաղ կիմանան, թե ովքեր են էդ տականքները: Ես շատ բան չեմ ուզում խոսել: Էդ օրը խոսել եմ ընտանիքիս հետ, պառկում էին քնելու, ինչ իմանային, որ րոպեներ հետո էդ պիղծերը մտնելու են տունս…Էսօր շատ բան են խոսում, ասում են արտաշիրիմում է արվել, բայց ես ոնց կարող եմ թողնել, որ էրեխեքիս հոգիները հիմա էլ արտաշիրիմումով խաթարվի, բացառվում է: Ինձ էսօր միայն ուժ է տալիս է տականքների վերջը տեսնելը:

-Ոճրագործների ընտանիքները գյուղո՞ւմ են

: -Իհարկե ո՛չ, իրանք ո՞նց կարող են գյուղ մտնել, բացառված է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *