Բոլորս էլ թերացել ենք, հարկեր չենք մուծել, ընտրություններ ենք կեղծել, Արցախ չենք գնացել․ սա կապ ունի՞ պարտության հետ, պարտության պատճառներից էր մշակույթը, մեր ու զինվորների կրթական, դաստիարակչական մակարդակը։ 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նման կարծիք հայտնեց պահեստազորի գնդապետ,
ՊՆ նախկին մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանի համոզմամբ «ցածրաճաշակ եթերը, էժանագին հումերային կեղտը, սիթքոմները դեբիլացրին մեզ, կրթությունը շատ մեծ դեր ուներ պարտության գործում»։ Ըստ նրա՝ այնպես չէ, որ «Նիկոլ Փաշինյանը ժառանգել էր իդեալական բանակ, կրթված սպայական համակարգ և միայն իր սխալներով տարավ պարտության, խնդիրներն ավելի խորն են»։ Հովհաննիսյանը՝ որպես բանակի հիմնական խնդիր, նշեց նաև այն հանգամանքը, որ տարիներ շարունակ «սպաների մի զգալի մասը չէր ուզում ծառայել, ուզում էր դուրս գալ բանակից՝ աշխատավարձերի և հերթագրված բնակարանների խնդիրների հետ կապված։ Մանրամասները՝ տեսանյութում։