Ամուսնացել եմ ինձնից շատ մեծ իտալացի տղամարդու հետ․ընտանիքս վրես խաչա քաշել դրանից հետո․ մի ամիս առաջ եկել էի Հայաստան ամուսնուս հետ ու տեսեք, թե մերոնք մեզ ոնց դիմավորեցին

Ծնողների դեմ գնացի ու ամուսնացա ինձնից, նույնիսկ հորիցս բավականին մեծ տղամարդու հետ։ Ազգությամբ իտալացի ա։ Ես տուրիստականում էի աշխատում ու սիրելիիս հետ ծանոթացա, երբ եկել էր Հայաստան։ Իրենց խմբին ես էի ուղեկցում ու էտպես էլ ամեն բան սկսվեց։

Մտածում էի, միևնույննն է տարիների հետ կհամակերպվեն ծնողներս ու ինձ ետ կընդունեն։ Արդեն 3 տարի է ինչ ամուսնացել եմ ու ամուսնուս հետ բնակվում եմ Իտալիայում։ Երջանիկ երեք տարիներ են ուղղակի։ Չեմ թաքցնի լացով գիշերներ եմ անցկացնում, երբ հիշում եմ ծնողներիս ու երկիրս։ Կարոտել եմ ահավոր։

Էտ ամենը ամուսինս տեսնելով ասեց, որ հավաքվեմ մեկնում ենք Հայաստան։ Ասեց, որ ուզումա հանդիպի ծնողներիս, խոսի հետները ու մեզ հաշտացնի ու բարեկամանանք։ Մեկ ամիս առաջ առանց զգուշացնելու եկանք Հայաստան։ Գնացինք ուղիղ մերոնց տուն։ Մամաս դուռը բացեց ու արցունքն աչքերին ինձ գրկեց։ Պապաս էլ էր շատ հուզվել, բայց ցույց չէր տալիս, դեռ նեղացած էր։ Ես սպասում էի, որ վիճելու են ու մեզ հանեն տնից։ Բայց էտպես չեղավ։ Հայրս սկզբից ոչ մի բառ չխոսեց հետս։ Նույնիսկ տնից դուրս եկավ։ Ու մի քանի ժամ հետո առևտուր արած եկավ տուն։ Ամուսնուս ասեց,  միասին խորոված սարքեն ու շփվեն։ Չգիտեմ ինչ լեզվով էին շփվելու, բայց լեզու էին գտել։ Հայրս մի կերպ համակերպվեց ընտրությանս հետ ու հաշտվեցի ծնողներիս հետ։ Վերադարձանք ու շուոտով սպասում եմ, որ ծնողներս գան մեզ հյուր՝ Իտալիա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *