«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես վշտացած է կիրակի՝ օգոստոսի 14-ին, Հայաստանի մայրաքաղաք Երևանի պահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների համար»,- այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է նրա փոխխոսնակ Ֆարհան Հաքը:
«Անտոնիու Գուտերեշն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին, վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում: Միավորված ազգերի կազմակերպությունը սգո այս օրերին կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին»,- նշել է Հաքը ճեպազրույցի ժամանակ: