Տղես իսկականից գնաց նախիրի մեջից էշի ճակատը պաչեց։ Էդքան լավ աղջիկներ էին շուրջը պտտվում սա գնաց մի քյաֆտառի գտավ։ Առաջին անգամ, որ բերեց ծանոթացնելու, էտ աղջիկ ժպտաց սիրտս կանգնեց։ Դիմացի մի երկու ատամ չկա, ու ինքը ոչ էլ նեղվում էր դրանից։ Սկի ես տարիքով կին եմ, հետևում եմ ատամներիս։
Էն օրն էլ նստած խոսում ենք, էս աղջիկը արդեն հարսանիքից էր խոսում։ Ես էլ ասեցի, իսկ չես ուզում ատամներդ սարքես, սիրունացնես, նոր ամուսնանաք։ Տենց ավելի ճիշտ կլինի։ Վաղը մյուս օր ամուսնացաք, հղիացար, ատամ սարքելը բարդ հարցա լինելու։ Դե զարմանում եմ, որ հիմիկվա ջահել աղջիկ, ուշադրություն չի դարձնում դրան։ Տղուցս էլ չեմ խոսում։
Մեկ էլ պտտվեց ինձ ասեց՝ ատամ սարքելը դժվար գործա, համ ծախսատար ա, համ էլ պիտի տրամադրվեմ դրան, հլը չեմ տրամադրվում։ Համ էլ ինձ չի խանգարում սենց, Արտակին էլ դուրա եկել, ինձ սենցա հավանել, նենց որ խնդիր չեմ տեսնում։ Երբ, որ կամուսնանամ էտ ժամանակ մի բան կանեմ, շտապ երեխա չենք ունենալու, որ մտածեմ։ Խնդրեմ, դրա պատասխանը, իրա ատամներն էլ տղես պիտի սարքի։