Հոգնել եմ արդեն նույն բանը մորս կրկնելուց։ Չի հասկանում, որ ես ամաչում եմ իրանից, ամաչում եմ կողքով քայլեմ, չեմ ուզում, որ ծանոթներս իմանան, որ ինքնա մամաս։ Ախր շատ ահավորա, ինքը քաշի հետ խնդիր ունի, ու ահավոր չաղա, ու երբ փողոցով քայլումա, բոլորի ուշադրության կենտրոնում ինքնա։
Ես չեմ ուզում, որ իրա պատճառով իմ վրա ծիծաղան, կամ իրա պատճառով իմ հետ չշփվեն։ Ես անընդհատ իրան բացատրում եմ էդ ամեն ինչը, բայց ինքը ոչ մի ձև չի հասկանում։ Չգիտեմ ինչ անեմ արդեն, էլ չեմ կարողանում իրա հետ։