Ում համար ա գաղտնիք, որ էսօր հայ տղամարդիկ Ռուսաստանը սարքել են ջրի ճամփա ու գնում են իբր գումար աշխատելու: Էդ լիքը ընտանիքների բաժանության պատճառն ա դառնում: Մի օր էլ մարդս եկավ ու հավեսով հայտարարեց, որ ուզում ա գնա՝ գումար աշխատի, որովհետև տունը չենք կարողանում պահել, մաման էլ հիվանդ ա, պիտի հասցնենք դեղերը գնել, դրանք էլ ահագին գումար արժեն: Մենք ընդամենը 6 ամիս ա, որ ամուսնացած ենք ու ես գիտեի, որ եթե թողնեմ գնա, ընտանիքս քայքայվելու ա, բայց ուրիշ տարբերակ չունեի: Մի քանի օր անց մեկնեց:
Գնաց ու հենց սկզից էլ ասեց, որ գորխերը լավ են գնում, ու ամեն ամիս լավ գումար էր ուղարկում, ստեղ ամեն ինչ հասցնում էի անել ու որոշեցի իրանց վսհատել ու սպասել, մինչև հետ կգա: Անցավ արդեն 1 տարի, ես դեռ համբերատար սպասում էր, բայց չդիմաացա, ու ասեցի, որ ստեղ ես ու երեխես իրա կարիքը շատ ունենք, ու ուզում ենք , որ տուն գա, ոչինչ թող վատ ապրենք, բայց ինքը մեր հետ լինի: Խուսափում էր ինձ ինր-որ պատասխան տալ, ես արդեն վախենում էի, որ մի բան էն չի: Մի քանի ամիս էլա անցնում ու ասում ա, որ տունա գալիս, բայս չգիտի՝ իրան կընդունեմ թե չէ, ես արդեն զգում էի, որ ասելու, որ դավաճանելա ինձ, բայց ինձ ավելի վատ բան էր սպասում:
Գիշերը ժամը 3-ին թակում են դուռը, գիտի, որ ինքն ա, գնում եմ, բացում ու ապուշացած կագնում եմ: Ամուսինս էր՝ մի երեխու գիրկը պահած: Ու՞մ երեխան էր էդ: Քիչ էր մնում, որ տնից հենց էդ պահին դուրս հանեի, բայց խնդրեց, որ թողնեմ՝ ամեն ինչ բացատրի: Պատմեց, որ ինձ թչ մի անգամ չի դավաճանել, իսկ էդ երեխեն իրա ընկերոջ երեխան ա, ում տանը, որ ամուսիսն էր մնում, Ընկերը ու իրա կինը մահացել էին ավտովթարից ու մարդս չի ուզեցել էդ երեխուն անօգնական թողնի, որովհետև իրա ընկերը իրա համար շատ բան ա արել: Ես հավատացի, գրկեցի ամսուսնուս ու ասեցի, որ հոգ կտանեմ երեխու մասին:
Հուսամ, որ չեմ փոշմանի ընտրությանս համար…