Մենք գյուղում ենք ապրում ու ստեղ տղես մի հատ աղջկա էր հավանում: Մոտիկացել էր էտ աղջկան, բայց էտ աղջիկը ասել էր չեմ հավանում քեզ ու չեմ ուզում հետդ կապ ունենամ, բայց դե տղուս սիրտը հենց իրան էր կպել:
Որոշեցինք, որ ընտանիքով հելնենք, հավաքվենք ու գնանք էտ աղջկա տուն իրան ուզելու, ծնողներին էլ տենալու: Հավաքվեցինք ես մարդս, աղջիկս ու տղես, գնացինք ծաղիկներով ու քաղցրով, բահց հենց դռան դեմքից մեզ աղջկա հերը չթողեց ներս մտնենք, դուրս շպռտեց:
Գիտե՞ք ինչ էր ասում, որ իրա աղջիկը չի ուզում ու դրանով սաղ թեման փակված ա: Բայց լավ էտ շնորհք է՞ր, ասա գոնե թողեիք ներս գայինք մի հատ, վերջիվերջո նույն գյուղից ենք, չէինք ուտելու ձեր ասղջկան, բայց դե չէ, հնար չկար:
Նենց վատ զգացինք մենք էլ մեզ, հելանք հետ էկանք տուն: Տղես էլ ա շատ նեղված, ասում ա ուրիշին չեմ հավանում, իմ սիրտը հենց իրան էր կպել, բայց դե էսքանից հետո էլ ի՞նչ անենք: Սկի իրանց տուն ներս չթողեցին:
Отправить ответ