հունվարի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում.. Ժամը 18։30-ի
սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Opel Astra և ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները.. Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աաստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց.. Օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական
ջոկատից 1 մարտական հաշվարկ.. Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Աբովյան» ԲԿ-ի դիատարին.. Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը և ոստիկանության Նաիրիի բաժնի
պետ Ռուբեն Ներսիսյանը.. Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի բհրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ.. Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը տեղեկությունը փոխանցել է
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, րտեղից ժամանել է քննչական խումբը’ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի և Նաիրիի քննչական բաժնի պետ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ.. Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ..
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը.. Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով..
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝