Մարդս իրա ծնողների հոգսը թողել ա ուսերիս ու գնացել ա Ռուսաստանում կյանքն ա վայելում. տեսեք՝ ես էլ ինչ արեցի

Մարդս արդեն քանի տարի ա, ինչ ամբողջ տան հոգսը թողել ա իմ ուսերին ու գնացել ա Ռուսաստան, ռուսների հետ կյանքն ա վայելում: Հերիք չի էրեխեքին եմ նայում, տիրություն անում, մի բան էլ իրա հորն ու մոր հոգսն ա իմ ուսերին:

Հա ասեցի ձեն չհանեմ, բայց արդեն էլ չեմ դիմանում, հազար մասի եմ բաժանվում օրվա ընթացքում, ինքն էլ ամիսը մի անգամ փող ա ուղարկում ու քաշվում ա մի կողմ: Արդեն մարդ չգիտի էլ ամուսնացած ա, թե չէ:

Ես էլ բռնեցի զանգեցի մարդուս ու շան լափը լցրեցի գլխին: Ասեցի ես սենց չեմ կարա ապրեմ, որոշի՝ կամ բաժանվում ենք, ես վեշերս հավաքում ու գնում եմ կամ հետ ես գալիս: Ես ստեղ դայակ չեմ աշխատում:

Մարդս միանգամից խառնվեց իրար, հասկացավ, որ շատ լուրջ եմ տրամադրված ու ասեց, որ ոչ մի տեղ հանկարծ չգնամ: Ասեց որ գործերը կդասավորի ու հետ կգա մեր հետ ապրելու:

Հիմա սպասում եմ, տենամ երբ ա բարեհաճելու, տենամ եթե շատ ա ձգձգվում, հավաքվելու եմ ու գնամ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *