Արդեն 5 տարի ա, ինչ ես ու մարդս ամուսնացած ենք ու ունենք 2 աղջիկ, բայց սկեսուրս ու սկեսրայրս կպած ուզում են, որ մեն տղա ունենանք, որ ոնց իրանք են ասում, իրանց գենը շարունակող լինի:
Իմացա, որ հղի եմ երեք ամիս առաջ ու էրեկ նջույք կազմակերպեցինք, տորթը կտրեցինք ու պարզվեց, որ երրորդ աղջկան ենք սպասում: Դրանից հետո մի տեսնեինք սկսուրիս ու սկեսրայրիս քիթ ու մռութը:
Էտ քիչ էր, հետո էլ սկեսրայրս միկրաֆոնը վերցրեց ու ասեց՝ մենք տղու էինք սպասում, բայց դե ինչ անենք, մի կերպ կհաշտվենք էս մտքի հետ:
Վայ լացը տվել էր վրես,մի կերպ եմ ինձ զսպել: Մարդս էլ էր նեռվայնացել հոր էտ արածի վրա, բայց ծպտուն չանեց: