Վերջին օրերին լուրեր են շրջանառվում, որ Վրաստանում սկսել են կոտրել հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները.. Այս տարի Թբիլիսիում չափազանց շատ են եղել ադրբեջանցիները, որոնք էլ խմբերով շրջել եւ ու կոտրել մեքենաները.. Այս առնչությամբ Սամցխե-Ջավախքի
մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Նման հարցով որևէ մեկը չի դիմել, սակայն մի տեսանյութ կար ամանորյա, որտեղ Վրաստանում ադրբեջանցիները պարում էին և ծաղրում ՀՀ վարչապետին: Սակայն նմանատիպ տեսանյութ կար նաև անցյալ տարի, այս տարի, սակայն, շատ լայն տարածում էր ստացել սոցիալական ցանցերում.. Նման վանդալիստական քայլերը ևս
չբացառված չեն: Երեկ Մառնեուլի շրջանում ադրբեջացիները բողոքում էին, որ վրացիները հին գյուղերին պատմական անուններ են սկսել տալ, և ադրբեջանցիների գործողությունները ագրեսիվ և համարձակ են դարձել: Եթե նախկինում համարձակություն չունեին, հիմա ուղղորդվում է ինչ-որ տեղից».. Այվազյանի խոսքով, ադրբեջանցիները բավականին կոմպակտ բնակեցված են Վրաստանում. Նրանք թվաքանակը շատ է, հատկապես
Մառնեուլի շրջանում են խիտ բնակեցված, և Ադրբեջանի կողմից լուրջ աջակցություն են ստանում, սպորտդպրոց են բացում և այլն. «SOCAR-ի կողմից էլ են ֆինանսավորում, իսկ SOKAR-ին Վրաստանում ամեն ինչ թույլատրված է..
Բարեբախտաբար, այս պահին չկան նման բախումներ: Տավուշյան մարտերի ժամանակ, նախքան 44-օրյա պատերազմը բախումներ եղան, սակայն հիմա չկա նման բան, թեև նման բախումները բացառված չեն, վտանգը միշտ կա»,- ընդգծեց վերլուծական կենտրոնի տնօրենը.. «Վրաստանում ադրբեջանական համայնքի մոտ ցույցեր
եղան, Մառնեուլիում, ցույցից հետո մի հայի ծեծի ենթարկեցին, բայց երբ Մառնեուլի շրջանի հայերը մոբիլիզացվեցին, անկարգությունները դադարեցին։ Վրաստանի իշխանությունը որևէ կերպ փորձում է չարձագանքել, Ներքին գործերի նախարարությունը որևէ հաղորդագրություն անգամ չտարածեց..Նրանք փորձում են չխառնվել, չեզոք մնալ»,-ընդգծեց Այվազյանը..