Գյումրիում իրավիճակը լարված է․Ցուցարարներին բերման են ենթարկում․․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյումրիում իրավիճակը լարվել է. ցուցարարներին բերման ենթարկեցին (Տեսանյութ)

Գյումրիում այսօր` հունվարի 8-ին, «Ազգային ժողովրդավարական բևեռ» քաղաքական ուժը ակցիա է անցկացրել ՌԴ 102-րդ ռազմաբազայի դիմաց։ Մինչ ակցիայի սկսվելը ոստիկանությունն փակել էր ռազմաբազայի մուտքերը:

Ոստիկանության աշխատակիցները չթույլատրեցին, որ ակցիայի մասնակիցները մոնենա ռազմաբազայի մուտքերին, ինչի հետեւանքով քաշքշոց սկսվեց, կան բերման ենթարկածներ:

Այնուհետեւ ակցիայի մասնակիցները կսեցին երթով շարժվել դեպի «Մայր Հայաստան»-ի լճի հարակից հատված` 102-րդ ռազմաբազայի մյուս մուտքի կողմից փորձելու մոտենալ ռազմաբազային:

02-րդ ռազմաբազայի շուրջ տեղակայված ոստիկանական ուժերը մի քանի րոպե նրանց պահանջը լսելուց հետո հանդես եկան հայտարարությամբ։

Շատերին գետնին պառկեցրեցին, բռնի ուժով նստեցրին ոստիկանական մեքենաներ։

Տեսանյութը ստորև

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *