Ուշադրություն!!! Սպասվում են տեղումներ. եղանակը կցրտի․․․Պատրաստվեք․․․

Հանրապետության տարածքում` հունվարի 8-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 8-11-ն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունվարի 8-ի և 9-ի ցերեկը, 10-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն և մառախուղ:

Եղանակը կցրտի 12-13 աստիճանով -

Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -4- 6, վաղը ցերեկը՝ +3+5։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -8 -13, ցերեկը՝ 0- 5,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -8 -11 ցերեկը՝ -1- 4,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -5-7, ցերեկը՝ +2+ 4,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -2 — 4,

Լոռիում՝ գիշերը՝ -6 -10, ցերեկը՝ -1 — 4,

Տավուշում՝ գիշերը՝ -2 -7, ցերեկը՝ -3 + 1,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -8 -11, ցերեկը` -2 -5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -5 -8, ցերեկը՝ +3+5,

Արարատում՝ գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ + 4 + 6,

Արմավիրում՝ գիշերը՝ -5 -7, ցերեկը՝ +4 + 6,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -8 -11, ցերեկը՝ -2- 4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +2+5,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3 -5, ցերեկը՝ -1+ 3,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -5 -7, ցերեկը՝ -2 -4,

Արցախում՝ գիշերը՝ -2 -4, ցերեկը՝ -2+ 3։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*