Հարսս սիրածի հետ եկավ տուն, ինձ աշխարհի տակ ինչ կար, ասեց, վերջում էլ ասեց՝ եթե սրա մասին բերանդ բացես, քո համար վատ կլինի․ Տեսեք՝ ոնց դրա հախից եկա, խեղճ եմ, բայց հո հիմար չեմ

Հարսս սիրեկան ունի։ Որդիս էլ օր ու գիշեր աշխատում է, որ ընտանիքը պահի, ու խեղճ էրեխուս մտքով էլ չի անցնում, թե ինչ խաղեր է սա խաղում իր մեջքի ետևում։

Ի՞նչ անեմ, մի քանի անգամ տեսել եմ, որ գրվում է տարբեր տղաների հետ, բայց երբեք ու երբեք չէի պատկերացնի, որ էս քայլին կգնա՝ էդ տղամարդկանց արդեն իր ամուսնու տուն կբերի։

Մի օր էլ գործից մի քիչ շուտ էկա։ Խոհանոցում ինձ համար գործ էի անում, մեկ էլ բարեհաճեց տուն գալ՝ էդ տղամարդու ուղեկցությամբ։ Հլը չգիտեր, որ տանն եմ, դուռն իր բանալիով բացեց, սկսեցին իրար ջերմ խոսքեր ասել։

Մեկ էլ դուրս եկա խոհանոցից, սրա աչքերը ճակատը թռան։ ասեց՝ էս դու տա՞նն ես, ես էլ շփոթմունքից չկարողացա միանգամից վեշերը ձեռքը տամ, դուրս հանեմ։

Սա էլ, տեսնելով, որ խեղճ եմ, ինձ ինչ ասես չասեց ականջ դնելու համար, դեռ վերջում էլ սպառնաց՝ եթե բերանդ բացես, քո համար վատ կլինի։

Խեղճ երեխուս մեղկս եկավ, բայց սրա հարցը պիտի լուծեի։ Վերցրի էդ տղամարդու համարը, ով արդեն գնում էր, քանի որ չգիտեր, որ սա ամուսնացած ա։ Տվեցի տղայիս, ասեցի՝ զանգի։

Զանգեց, իմացավ եղածն ու նույն օրը դրան տնից դուրս հանեց։ Խեղճ եմ, բայց հո հիմար չեմ, տղայիս համար եմ արել։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*