Կրասնոյարսկում՝ Կլյուչևսկայայի թիվ 34 դպրոցում, աշխարհագրության ուսուցիչը կռվի է բռնվել հինգերորդ դասարանցու հետ։ NGS24.ru-ի
փոխանցմամբ՝ ուսուցչուհին աղջկա ձեռքից խլել է էլեկտրոնային ծխախոտը, որն ի պատասխան ջուր է լցրել նրա վրա,
ինչից հետո կոնֆլիկտ է սկսվել։ Նախնական տվյալներով՝ երեխայի մատը կոտրված է։
Լրատվամիջոցը գրում է, որ դպրոցի ղեկավարությունն արդեն կարգավորել է հարցը հինգերորդ դասարանցու ծնողների հետ, նրանք ոստիկանություն չեն դիմել։ Ուսուցիչը շարունակում է աշխատել