Ռուբեն Վարդանյանին երեխու տեղ եք դրել՞․․
Ռուբենը շատ ճիշտ, մանավանդ խորը դիվանագիտական, թե հայերին ու թե ռուսներին ուղղված քայլ է արել- հայտարարելով, որ հայ փողատերերը կաշառում են ռուս զինվորականներին ու հեռանում Ղարաբաղից, ըստ որում, նոր տարվա քեֆն անելու՝
1- Այդ խոսքն ուղղված է պուտինին, թե քո զինվորներն էստեղ կաշառքով-բարիշելով գործ են անում, բայց մատը մատին չեն տալիս բլոկադան հանելու համար։ Որ խաղաղապահը պարտավոր է մարդկանց ապրելու իրավունքը պաշտպանել, այլ ոչ տնկվել մարդասպանի ու զոհի արանքում ու սպասել, թե երբ զոհին մարդասպանը սովամահ կանի։ Որ տեր կանգնի քո առաքելությանը՝ էս մոտեցումներով դու էստեղ հարց չես լուծում՝
Սա մարտահրավեր է պուտինին, որ եթե էստեղ ես, բարի եղիր գործ անել, եթե չես, ապա մենք մեր գլխի ճարը տեսնենք։ Եթե մարդկանց թվում է, թե պետք է հոխորտար Պուտինի վրա էսքանն ասելու համար, ապա դա էլ տարբերակ է, միայն հիշեք, որ ինքը միլիարդատեր է, իսկ դուք՝ ոչ՝
2- ուղղված է ռուսական գեներալիտետին, թե արդեն մեկ ամիս է, բլոկադա է, էս ինչ տուն-տունիկ եք խաղում։ Տեր կանգնեք ձեր խաղաղապահությանը, կամ կաք, կամ ոչ։
3- ուղղված է հայ մեծահարուստներին, թե էս չեք, այ դավաճան սրիկաներ։ ու նաև արայիկին, թե քո շներին տեր կանգնիր՝
4- ուղղված է հայությանը, թե տեսեք, թե ինչ ճիվաղներ կան ձեր մեջ։
5-ոչ մի կերպ ուղղված չէ աշխարհին, քանի որ աշխարհը թքած ունի հայերի վրա։ Ու նորմալ մարդը հասկանում է, որ կաշառքով 120 հազար մարդու սնունդ չես անցկացնի թուրքերի քթի դեմով՝
6- ոչ մի կերպ ուղղված չէ ազերներին, քանի որ ազերները շատ լավ գիտեն ինչն ինչոց է։ Իսկ եթե ավելի են ուժեղացնելու բլոկադան, ապա դա Ռուբենի ասելով չէ, որ անելու են՝
7-Ռուբենը պարտավոր է իր ձեռքում կառավարման ու մանևրելու լծակներ ունենալ ու էս պայմաններում նման խոսքը լծակ է՝
8-Մի խառնվեք էդ մարդու գործերին։ Ինքը միակն է, որ ինչ որ բան անում է, մնացածդ վափշե կուռկուռի ձագ եք դառած ու վաղվա սպանդի զոհ։ Իր էջում գրել է` Արա Հարությունյանը