A1News.am-ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է
Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է: Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից,
ներկայումս հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են 2022-2023 սեզոնի համար նախատեսված գրիպի քառավալենտ պատվաստանյութերով:
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով պետական պատվերի շրջանակներում ռիսկի
խմբերի և առողջ բնակչության շրջանում` առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկա, ամբուլատորիա)` անկախ կցագրման վայրից։