Հանրահայտ արտիստական ընտանիքներից մեկում՝ Մանարյան ընտանիքում, ցավալի կորուստ է եղել։ Երվանդ Մանարյանը ընտանիք էր կազմել և ընտանեկան
ջերմ միջավայրում իրենց զավակներին մեծացնում էր Մարի Քեշիշյանի հետ։ Ամուսնու մահից տարիներ անց կյանքից հեռացել է նաև դերասանի սիրելի տիկինը՝ Մարի Քեշիշյանը։Այս մասին հայտնում է Մարի Քեշիշյանի տղան՝ տաղանդավոր արտիստ ու ռեժիսոր, երաժիշտ ու
երգահան Քրիստ Մանարյանը, որը տեղադրել է մայրիկի լուսանկարները՝ գրելով, որ մայրը հավերժ կմնա իր հետ։ Նա նաև հավելել է հետևյալը․«Իմ սիրելի մոր՝ Մերի Արտաշեսի Քեշիշյանի հոգեհանգիստը տեղի կունենա Հունվարի 13-ին, Մեմորիալ սգո սրահում, հասցեն՝
Այվազովսկու 14/4, ժամը 17։00-ից 20։00-ն (Էրեբունի հիվանդանոցի մոտ)։ Հուղարկավորությունը՝ նույն հասցեից, Հունվարի 14-ին, ժամը 13։00-ին»։Քրիստ
Մանարյանի հրապարակմամբ կիսվել է նրա կինը՝ Նունե Մանուչարյանը՝ գրելով․ «Հանգչիր խաղաղությամբ, մեր սիրելի Մերի տատիկ,
աղոթքներդ մեզ պահապան»։ Ցավակցում ենք Մանարյան ընտանիքին ու նրանց հարազատներին։