Ուշադրություն բոլոր նրանց համար, ովքեր չունեն աշխատանք․ Ամսական 310.000 դրամ․ Շտապեք, քանի դեռ ուշ չէ

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալի (ծածկագիրը՝ 06-2-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ համապատասխան մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, որոնք բավարարում են հայտարարված թափուր պաշտոնի անձնագրի պահանջներին:

Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալի (ծածկագիրը՝ 06-2-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝

  • 1. դիմում (առցանց),
  • 2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
  • 3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
  • 4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
  • 5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
  • 6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 14:30-ին, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 310858 ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

  • Խնդրի լուծում
    https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
  • Որոշումների կայացում
    https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
  • Բարեվարքություն
    https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
  • Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
    https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

  • «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենք
    (Հոդվածներ՝ 10, 11, 14, 15, 17, 48, 49, 50)
  • «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենք
    (Հոդվածներ՝ 4-10, 16, 18, 24)
  • ՀՀ Սահմանադրություն
    (Հոդվածներ՝ 5, 89, 101, 122, 132, 133, 144, 155)
    «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
    (Հոդվածներ՝ 17, 18, 19, 20)
  • «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
    (Հոդվածներ՝ 7,
  • «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենք
    (Հոդվածներ՝ 6, 7, 10, 11, 15)
  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
    (Հոդվածներ՝ 34, 37)
  • ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշում
  • ՀՀ վարչապետի 2018 թվականի հուլիսի 26-ի «Միջազգային պայմանագիր ստորագրելու համար լիազորագիր տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 830-Ա որոշում
  • «Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ
    (Էջեր 70-74, 93-101, 170-174, 221-235, 245-251, 257-261)
  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Երևան 2012
    (§1.1, §1.2, §1.3, §1.5, §2.1, §6.1, §6.2)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *