Կարող է ձեզ թվա՝ խելքս գցել եմ, բայց ընդհանրապես էդպես չի։ 49 տարեկանում կյանքում առաջին անգամ սիրահարվել եմ, ու նոր եմ հասկացել՝ սերն ինչ է։
Բանն այն է, որ նախկինում ամուսնացաքծ եմ եղել, բայց երբեք ու երբեք չեմ հասկացել, թե ինչ բան է սիրված լինելը, ինչ է առհասարակ ուշադրությունը, որ կինը կարող է ստանալ տղամարդու կողմից։23 տարեկանում ունեցա աղջկաս, բայց երջանկությունս երկար չտևեց, քանի որ միանգամից եկավ լուրը․ ամուսինս ուզում էր բաժանվել ինձանից։ Հիմա մենակ երեխա պահելուց հետո նոր- նոր գտնում եմ ինձ, բայց մի բան կա։
Էս նոր կողակիցս այնքան անակնկալներ է անում, այնքան է ին 21 տարեկան աղջնակի պես վերաբերվում, որ ես էլ ինձ վատ եմ զգում։ Ախր ո՞նց կլինի, չի կարելի, չէ՞։ Զգում եմ, որ 26 տարեկան աղջիկս է նունիսկ նախանձով նայում երջանկությանս։ Ի՞նչ անեմ, ո՞նց կողակցիս համոզեմ, որ էլ էդպես փափուկ արջուկներ ու ծաղկեփնջեր չնվիրի ինձ, մեծ հարսանիք ու նշանդրեք չկազմակերպի։http://wompos.ru/vonc-vor-21-tarekan-linem/?fbclid=IwAR3PAKl6c8wqZ5EHBxkIV_qmOiNPDUeCknhZXS_UrhpAFdpkP3nEYcLM_Uc