Երեխես նոր ա դառել 4 ամսական, իմացա, որ էլի հղի եմ. ասեցի տնեցիներին ու կիսուրս ուրախանալու տեղը նայեք ինչ ասեց ինձ

4 ամիս առաջ ա առաջնեկս ծնվել, նոր-նոր ուշքի եմ ուզում գամ, էն էլ մի քանի օր առաջ իմացա, որ էլի հղի եմ: Բնականաբար համ ուրախացա, համ անսպասելի էր, բայց դե ունենալու եմ հաստատ: Ինչ շատ էլ լավա, մի քիչ ինձա դժվար, բայց հետո հեշտ կլինի էլի: Ուրախ-ուրախ ամուսնուս հետ որոշեցինա ասենք կիսուրիս ու կեսրարիս:

Լուրը, որ ասեցինք, կեսրարս ուրախացավ շատ, բայց կիսուրս նենց արձագանքեց, որ ինձ ահավոր վատ զգացի, ամուսինս էլ հետը: Կսիուրս փոխանակ ուրախանար, ասեց, ոնց թե երկրորդ երեխա, հլը սրան մարդ սարքեք նոր 2-րդի մասին մտածեք: վռազներդ ինչ ա, փոքրա շատ, ոնց ենք տիրություն անելու: Էտ քիչ էր հետո էլ թե՝ էն խեղճ երեխես քանի տարիա չի կարում ունենա երեխա, դու վրա վրա ուզում ես շարես:

Ահավոր խոցեցին ինձ էտ խոսքերը, աչքերս լցրեցի ու մինչև մի բան կասեի, ամուսինս ու կեսրարս հարձակվեցին կիսուրիս վրա ու ասեցին, որ հիմար-հիմար դուրսա տալիս, փոխանակ ուրախանա, որ էլի թոռա ունենալու, ավել պակաս ելույթա ունենում: Ու էդքանից հետո, փոխանակ ասի հա ճիշտ եք, ասումա, ոնց խի պիտի ունենա՞: Ես էլ ասեցի, բա քեզ թվում էր ասում ենք ձեզ, որ քեզնից հարցնենք ունենամ երեխուս թե, չէ: Սուս մնաց ասածիցս հետո: Ես հասկացա, որ ինքը համ նեղվում էր, որ ես ունենում եմ, աղջիկը չէ, բայց մոռանում էր, որ տղու երեխան իրա: Ինչևէ, ողջ կյանս հիշելու եմ ասածները իրա: Աստված տա առողջ լինի իմ երեխեն էսքանից հետո:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*