Սկեսուրս գյուղի աշխատող կնոջ տպավորություն է թողնում մինչև այն պահը, երբ սկսում ես մոտիկից ճանաչել նրան ու հասկանալ մտածելակերպը։
Միշտ իմ ընտանիքին, որն ապրում է քաղաքում, ցանկանում է ցույց տալ, որ գյուղից է, սակայն ավելի զարգացած է, քան մենք։
Ախր մենք էլ թարսի պես էն մարդկանցից չենք, որ ցույց տանք, թե տեսեք՝ ինչեր ունենք։ Բնավ։ Աշխատող, սովորական մարդիկ ենք։
Մի խոսքով՝ հերթը հասավ հարսանիքի օրվան, ու սկեսուրս ինչպես միշտ որոշեց փայլել՝ իր մեքենայով գյուղից մինչև մեր տուն գալով։ Շատ էի նեղվել, որ իմացել էի՝ տենց բան ա անում, բայց դե էլ ձայն չհանեցի։
Արդեն հավաքվել էինք մեր տանը, խնամիներին էինք սպասում, մեկ էլ ամուսինս զանգեց, ասաց, որ մի քիչ կուշանան։ Ասաց, որ մայրը վթարի է ենթարկվել՝ արագ վարելու պատճառով, ու հիմա էդ հարցերն են լուծում, որ շուտ գան- հասնեն։
Հարսանիքին պլանավորված ամեն ինչ հետ ընկավ սկեսուրիս պատճառով։ Լավ ա՝ իրան մի բան չեղավ, թե չէ լրիվ չեղարկվեր ամեն ինչ։ Թե ասա՝ մեծ կնիկ ես, թիթիզանալու ուրիշ ձև չկա՞ր էլ։