Արցախում ստեղծված էներգետիկ ճգնաժամի պայմաններում բնակչության նվազագույն էներգետիկ կարիքների բավարարման ու կենսական նշանակության
օբյեկտների անխափան գործունեության ապահովումը շարունակում է խնդիր մնալ՝ հայտնել է տեղեկատվական շտաբը.. Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է Հայաստանից
դեպի Արցախ էներգասնուցումը․․ Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս վերացնել վթարը.. Արցախի 120 հազար բնակչությունը փաստացի զրկված է անխափան էներգամատակարարման հնարավորությունից,
էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների
հաշվին..Հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ.. Նաև տնտեսական ծանր վիճակի և ձեռնարկությունների գործունեության դադարեցման հետևանքով խնդիր է
աշխատողներին վարձատրելը.. Նախատեսվում է, որ առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակի համար կտրոնային համակարգը կսկսի գործել հունվարի 20-ից..