Հարգելի ընթերցող տեսանյութը տեղադրված է վերջում․ Մինչ այդ իմացեք նաև՝
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից 5 օր անց դեռ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Փրկարար ծառայողները որոնում են 2 անհետ կորած անձանցից մեկին։ Մյուսը, ենթադրաբար, 16 զոհերից մեկն է, որի մարմինը դեռ չի նույնականացվել։ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը նշեց, որ, իրենց տեղեկությունների համաձայն, որոնվող քաղաքացին գտնվել է պայթյունի էպիկենտրոնում, և հնարավոր համարեց, որ իրենք փնտրում են ոչ թե մարմին, այլ մասունքներ։
«Պայթյունին հաջորդել և նախորդել է նաև մեծ հրդեհ, որը ենթադրում է մեծ ջերմաստիճան, և այդ ամեն ինչը հաշվի առնելով, այո՛, շատ բարդ է, և հնարավոր է, որ մենք փնտրում ենք ոչ թե մարմին, այլ մասունք։ Բայց, բոլոր դեպքերում, աշխատանքները շարունակելու ենք մինչև այն պահը, երբ համոզվենք, որ ամբողջությամբ այդ տարածքը մաքրվել է», — ասաց Արմեն Գասպարյանը։ «Փեթակ» առևտրի կենտրոնում առևտուր իրականացնող
քաղաքացին նշեց, որ պայթյունի ձայնից են դուրս եկել, երբ արդեն ծխի ամպ էր գոյացել, պայթյունին հաջորդել է մի քանի պայթյուն ևս՝ ավելի փոքր մասշտաբների։ Բացի մարդկային կորուստներից, նաև նյութական վնասն է շատ մեծ։ Բազմաթիվ առևտրականների գույքն ու ապրանքն է վնասվել, բացի դրանից, առևտրային կենտրոնը չի աշխատում, մարդիկ չեն կարող իրենց ապրանքը վաճառել։ Առևտրականները նշեցին, որ դեռ չգիտեն՝
վնասի փոխհատուցում իրենց տրվելու՞ է, թե՞ ոչ, նաև չգիտեն՝ ե՞րբ և որտե՞ղ են վերադառնալու աշխատանքի։ Առևտրականներից մեկն ասաց, որ վնասի գնահատում դեռ չի արվել, սակայն լսել է, որ հարևան տաղավարների առևտրականներին պատկան մարմինները զանգահարել են, ինքը, սակայն դեռ զանգ չի ստացել։ «Ինչքան գիտեմ, հերթով զանգահարում են, որովհետև հարևաններից լսել եմ, որ իրենց զանգել են։ Ինձ կոնկրետ չեն զանգել, բայց հարևաններից լսել եմ, որ զանգել են։ Էս պահին մոտ 15-20 մլն դրամի վնաս եմ ստացել։