Հունվարի 3-ին հաղորդվել էր, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Դիմիտրով գյուղի հատվածում, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան
դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․․ Այս մասին հայտնում են ոստիկանությունից․․ Վարորդը և հինգ
ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց․․ Հունվարի 13-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ուղևորներից 3-ամյա Արամ Սարգսյանը մահացել է․․ Քրեական վարույթը շարունակվում
է․․ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով․․