Մարդս մի հատ այլանդակ կերպարա։ Երեխես չլիներ, ես շուտվանից էի դրանից բաժանվել, չնայած էս դեպքից հետո հաստատ կբաժանվեմ, որովհետև չեմ ուզում երեխես նորից տենց տեսարանների ականատես լինի։
Ես վախուղ գիտեի, որ էդ տականքը ինձ դավաճանումա, բայց որ կարա սիրածին տուն բերի, այ էդ չէի մտածում։Մի քանի օր առաջ գնացել էի գործ ման գայի, ու երեխես պետքա ինձանից շուտ տուն գար։ Էս այլանդակ մարդս որոշումա սիրածին տուն բերի, ու երեխես գալիս դրանց իրար հետ տեսնումա։ Ասումա՝ էդ կինը համարյա մերկ էր մամա, պապան իրան ճանապարհեց։ Սիրտս կանգնումա, որ պատկերացնում եմ երեխես ինչա զգացել էդ պահին։