85 տարեկանում մшhшցել է խորհրդային եւ վրացի երգիչ, դերասան ու ռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեն`
Այս տխուր լուրի, բпթի մասին հայտնել է վրացական «Mtavari Arkhi» հեռուստաալիքը՝
Շատ համառոտ ու կարճ ներկայացնենք նրա կենսագրության միքանի կարևոր հատված ու անցնենք գլխավորին։ Վախթանգ Կոնստանտինովիչ Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում։ Մանուկ հասակում ապրել է Վերե շրջանում (վրաց.՝ ვერე)` Փարաջանովի հարևանությամբ՝
Դպրոցն ավարտելուց հետո 1955-1957 թվականներին սովորել է Թբիլիսիի համալսարանում։ 1959 թվականին աշխատանքի է անցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայում։ 1961-1963 թվականներին սովորել է Թբիլիսիի օտար լեզուների ինստիտուտում՝
1966 թվականին առաջին անգամ հանդես է եկել կինոյում՝ ռեժիսոր Նիկոլայ Սանիշվիլիի «Հանդիպում լեռներում» ֆիլմում։ 1966 թվականին Վախթանգ Կիկաբիձեն ընդունվել է «Օրերա» համույթ (հարվածային գործիքներ, վոկալ)՝
1969 թվականին առաջին անգամ նկարահանվել է Գեորգի Դանելիայի «Մի՛ վշտանա» ֆիլմում, որի համար 1970 թվականին Կարտախենայի միջազգային կինոփառատոնին արժանացել է մրցանակի տղամարդու լավագույն դերի համար՝
Հաջորդ նշանակալի ֆիլմը 1973 թվականին ռեժիսոր Գեորգի Շենգելայայի «Վերիյսկի թաղամասի մեղեդին» էր։ 1977 թվականին էկրան բարձրացավ Դանելիայի «Միմինո» ֆիլմը, որը 1978 թվականին արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի՝
Հայտնի է, որ Կիկաբիձեն շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել Ֆրունզիկի ու առհասարակ հայերի հետ․․
Կիկաբիձեն անկեղծացել էր, որ ինքը, թեպետ, քաղաքականությամբ չի զբաղվում, սակայն առիթ է ունեցել խոսելու Լեռնային Ղարաբաղի մասին․․
Կիկաբիձեի վաղեմի ընկեր, դերասան՝ Սերգո Պետրոսյանը, ով երկար տարիներ ապրում է Թբիլիսիում, պատմել է թե ինչպես է Կիկաբիձեն՝ Բաքվում հյուրընկակության ժամանակ զրույց ունեցել նախագահ Ալիևի հետ․․
Երբ Բաքվի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում, Կիկաբիձեն իր հյուրերի հետ ընթրելիս է եղել, սրահ են ժամանել կառավարության անդամներ, որոնց թվում նաև նախագահը․․
Չմանրամասնելով զրույցի ողջ բնույթը, Սերգոն պատմել է, որ Կիկաբիձեն հարգալից կերպով մերժել է Ալիև այն խնդրանքը, որով հայտնի դերասանը պետք է նկարահանվեր մի պատմական ֆիլմում, որտեղ պետք է խաղար բռնագաղթվածի դեր ու ստանար շատ մեծ հոնորար․․
Մի կերպար, ըստ որի Կիկաբիձեն ադրբեջանցի է, ում իբրև թե տեղահան են հանել Արցախից։ Կիկաբիձեն մերժել է առաջարկը՝ ասելով, որ ինքը պատությունից քաջատեղյակ է ու համարում է, որ չի կարելի այն կեղծել․․ Այսքանը ասելով, Մեծ դերասանը քիչ անց լքել է ռեստորանը՝ խնդրելով իրեն տեղափոխել հյուրանոց