A1News.am-Հունվարի 3-ին հաղորդվել էր, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Դիմիտրով գյուղի հատվածում, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը և 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հունվարի 13-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել,
որ ուղևորներից 3-ամյա Արամ Սարգսյանը մահացել է: Քրեական վարույթը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով
սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: