Ուֆայի 18-ամյա բնակիչը խոստովանել է, որ սպանել է մորը, քանի որ ծնողը տան մաքրման ժամանակ դեն է նետել
սոցկայքերում որդու օգտահաշիվների օգտանուններով և գաղտնաբառերով թերթիկը․․ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն․․ ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ հունվարի 9-ի առավոտյան մի
երիտասարդ, որը երկար ժամանակ թշնամաբար էր վերաբերվել մորը, կոնֆլիկտի ժամանակ խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ պարանոցին և իրանին․․ Ստացած վնասվածքներից կինը
տեղում մահացել է․․ «Սպանությունից հետո տղան հաղորդագրություն է գրել եղբորը՝ հայտնելով իր արածի մասին. վերջինս զանգահարել է ոստիկանություն և շտապօգնություն»,- հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից․․
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել սպանության համար. մեղադրյալը չի թաքնվել իրավապահներից, իրեն մեղավոր է ճանաչել ու խոսել դեպքի հանգամանքների մասին․․