Կարող է ծիծաղեք իմ այս պատմության վրա, բայց դե ինչ կա, այն էլ ասում եմ, այնպես չէ՝ չափազանցնում կամ ճոխացնում եմ, որ ինչ- որ մեկին ավելի հաճելի լինեմ, դուր գամ։
Ամբողջ խնդիրն այն է, որ ընտանիքս Քարդաշյանը քանդեց։ Կհարցնեք՝ էդ ո՞նց, չէ՞ որ նա ձեզ անգամ չի էլ տեսել, ձեր նկարները նույնիսկ նրա ոչքով չեն ընկել, էլ ուր մնաց, թե մտածեր՝ ընտանիքը քանդեր։
Բայց դե նենց մարդիկ կան, որ անգամ առանց ճանաչելու էլ սենց բաների են ընդունակ։ Հեսա պատմեմ, տեսեք՝ ոնց։
Ուրեմն՝ մի օր մտնում եմ սոցցանց, տեսնում եմ՝ ամուսինս դրան լայքում է։ Անտեսում եմ, հետևում, տեսնեմ՝ ինչ է անելու։ Ու տեսնում եմ, թե ինչպես է ամեն անգամ դրա գցած նոր նկարները լայքում։ Վայ, էդ ոնց եմ կատաղում, սկսում եմ կռիվ սարքել։ Ու էդ կռիվների արդյունքում բաժանվում ենք, որովհետև ամուսինս ասում է՝ խելքս լրիվ գցել եմ։
Մի խոսքով՝ էլ բան չկա ասելու, էդ անբարոյականը տունս քանդեց։