0
Basket
search

Դեպ Աստծո նստավայր՝ Հայաստան

(0)
  • Price: 4500 AMD
  • Quantity:
    remove add
    shopping_cart Add to Cart

Ձեր բալիկը մասնակիցը կդառնա այս ֆանտաստիկ ճանապարհորդության՝ դեպի անցյալ, դեպի Հայոց պատմության փառահեղ ու նաև ցավոտ էջեր...

 Նա ձեզ շնորհակալ կլինի, որ տվեցիք իրեն այդ հնարավորությունը

 Դուք երջանիկ կդառնաք, որ ձեր երեխան անցավ այդ ճանապարհը

 ԵՎ ԱՅՍՊԵ՜Ս

Սփյուռքում ապրող հինգ պատանիներ իրենց ծնողների հետ հայտնվում են Արագածի լանջին գտնվող խորհրդավոր հյուրանոց-ամրոցում:

Տարօրինակ դեպքերը սկսվում են արդեն ճանապարհին, իսկ առավոտյան նրանք արթնանում են և հայտնաբերում, որ իրենց ծնողներն անհետացել են:

Խորհրդավոր ամրոցի սենյակներից մեկում պատանիները ծխացող եղեգան փող են գտնում, որն ամեն անգամ փչելուց հետո հայտնվում են Հայոց պատմության այս կամ այն կարևոր ժամանակահատվածում, ավելին՝ մասնակիցն են դառնում այդ պահին ծավալվող գործողությունների:

Եվ միայն նրանց գիտելիքներից է կախված՝ կկարողանա՞ն հասկանալ, թե որ դարում են գտնվում, ինչ պատմական իրադարձության են մասնակից և որ ամենակարևորն է՝ կկարողանա՞ն ճիշտ որոշում կայացնել և իրենց տրված րոպեների ընթացքում փակել ու դուրս գալ պատմության հերթական էջից:

Հետաքրքիր, մեկ շնչով ընթերցվող, հուզիչ, ժպիտ ու արցունք բերող, ինտրիգային, անսպասելի զարգացումներով լի այս պատմաֆանտաստիկ վիպակն աշխարհի բոլոր կողմերում ապրող հայորդիներին կծանոթացնի սեփական պատմության կարևոր դրվագներին և կստիպի խորհել ամենակարևորի մասին:

Իսկ թե ո՞րն է ամենակարևորը՝ կիմանաք ընթերցելով գիրքը:

Դե ինչ, բարի ընթերցում:

ԳԻՆԸ՝ 4500 դրամ, առաքումն՝ ԱՆՎՃԱՐ

Rating

0 reviews
keyboard_arrow_up