Ամեն ամսվա վերջին օրերն ինձ համար շատ ծանր են, քանի որթոշակս գրեթե վերջանում է, իսկ ես ուրիշ եկամուտներ չունեմ։ Միակ եկամուտս է թոշակս, քանի որ ամուսնացած չեմ, ոչ էլ եղել եմ, ու հետևաբար նաև երեխաներ չունեմ, ոչ մի օգնող ու պահող չունեմ։
Էն օրն էլ ծնունդս էր։ Հիշող չունեմ։ Առաջ միայն քույրս էր գալիս հյուր, բայց կյանքից հեռացավ և հիմա այլևս ոչ մեկը չունեմ։ Բայց դե ի՞նչ անեմ, որ մենակ եմ, մարդ չե՞մ։ Որոշեցի ամեն դեպքում մի հատ փոքր թխվածք ուտել էդ օրը՝ ծնունդիս առթիվ։
Մտա մեր շենքի տակի խանութ, հարցրի՝ ինչ թխվածքներ ունեն, ասացի, որ ծնունդս է։ Էդ աշխատող էրեխեքն էլ ասեցին՝ պապի ջան, դու բարձրացի, հեսա ստանանք, կբերենք քեզ թարմ թխվածք։ Բարձրացա ու սպասեցի վերևում։Մեկ էլ շատ չանցած դուռը ծեծեցին։ Տեսնեմ՝ էդ խանութի աշխատող էրեխեքը սիրուն հագած, լիքը ուտելիքով, նվերով, փուչիկներով ու մեծ տորթով էկել են ծնունդիս։
Աչքերս լցվել էին, էնքան երջանիկ էի ինձ զգում։