Երբ մեծանում ես ու հասկանում, որ երբեմն լինում են իրավիճակներ, երբ դու պիտի ծնողներիդ պաշտպանես, հասկանում ես նաև, թե որքան անզգույշ ու անշնորհք կարող են գտնվել նւոյնիսկ լավ համբավ ունեցող մարդիկ։
Օրինակ նշանածիս մայրն, ով իր մի խոսքով ընտանիքս քանդեց- հանգստացավ։ Նա այնքան լավ էր տպավորվել իմ մեջ, այնքան լավ կարծիքի էի ես նրա մասին, որ հիմա ետ նայելով՝ թվում է՝ ինչ- որ չար ուժ էր մտել էդ կնոջ մեջ։ Ճիշտ եմ ասում, հակառակ դեպքում էսպես վարվել հնարավոր չէր։
Ես գյուղում եմ ապրում, բայց նշանածիս ընտանիքը երբեք քաղքենիություն չի ունեցել գյուղացի- քաղաքացի լինելու մասին խոսելու։ Էն օրը մեր տուն հյուր եկան, ու երբ նշանածիս մաման իմացավ, որ նա ու մայրս նույն տարիքի են, սկսեց իրեն տարօրինակ պահել։ Ասում էր՝ բայց շատ ծեր ես երևում, քեզ հետևի, խնամի ջան։ Հետո առաջարկեց իր հին շորերը տալ մորս, որ հագնի, ջահել իրեն զգա։
Չի ասում՝ որդեկորույս էս կինն ինչ կյանք ա տեսել, զավակի կորուստ ա տեսել, ի՞նչ մտածի՝ ջահել երևա։ ԷԼ դրանց տուն մտնողը չեմ ես։ Ինչքան էլ որ սիրեմ նշանածիս, նշանս հետ եմ տվել։