65 տարին լրանալուց հետո, եթե չունեք աշխատանքային ստաժ, ապա կենսաթոշակ ստանալու իրավունք չունեք, սակայն այդ դեպքում էլ ձեռնունայն չեք մնա։
Այն անձանց համար, ովքեր դպրոցից հետո այդպես էլ երբևէ չեն աշխատել կամ աշխատել են, սակայն չունեն գրանցված ստաժ ու գործատուի հետ չեն կնքել քաղիրավական պայմանագիր՝ Պետությունը փորձել է ձեռք մեկնել նաև նրանց։
Ծերության նպաստ է կոչվում այն նպաստը, որը նշված դեպքերում նշանակում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը։
Ծերության նպաստը նշանակվում է ցմահ։ Այն հաստատուն է։ Յուրաքանչյուր քաղաքացի որպես ծերության նպաստ ամեն ամիս ստանում է կայուն եկամուտ, որը կազմում է ընդամենը 16 հազար դրամ: