Ադրբեջանցի զինծառայողները, ովքեր արդեն 1․5 տարի կլինի, ինչ դիրքավորվել են Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հարևանությամբ գտնվող սարերի վրա ՝ կրկին անգամ սադրանքի են դիմել՝ այրելով գյուղի խոտհարքները։
Վազգեն Ասատրյանը՝ ով Նորաբակի գյուղապետն է, հայտնեց, որ հրդեհը 4 օր առաջ
է բռնկվել, երբ ադրբեջանցիները վառվող անիվներ են գլորել դեպի իրենցից ներքև գտնվող խոտածածկ տարածք։
Քամին կրակը մեկ փչում է այս կողմ, մեկ փչում է այն կողմ։ Գյուղապետը ասաց նաև, որ մինչև գյուղը գետ է անցնում և կրակը չի կարող հասնել գյուղին, ուստի այդ մասով հանգիստ են։